ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ վաղվանից՝ հուլիսի 4-ից, 3 օր եղանակը կտաքանա, որից հետո՝ հուլիսի 7-ին, մոտենում է սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը։

Հուլիսի 3-ին Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

1460