Ուկրաինայի իշխանությունները պատրաստ չեն փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու հարցում, այդ թվում՝ երկրի սահմանների փոփոխության առումով, հայտարարել է  Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նրա խոսքով, Կիևը պատրաստ է լսել ցանկացած խորհուրդ, թե ինչպես հասնել «արդար խաղաղության», սակայն մի շարք հարցերում փոխզիջումն անհնար է։

«Մենք պատրաստ չենք փոխզիջման գնալ շատ կարևոր բաների և արժեքների՝ անկախության, ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցում»,- ասել է նա։

Հարցին, թե ինչպես են գնահատում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը Ուկրաինայում, Երմակն ասել է. «Չգիտեմ։ Տեսնենք»։

114