Ահազանգը ստացվել է հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի կիրճում գտնվող «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում։

Հրդեհը մարվել է։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։ Այրվել են «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում գտնվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և նկուղային հարկում գտնվող թունելում` մալուխներ։ Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

501