Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Վարորդներին հորդորում ենք շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

214