Հուլիսի 3-ին Մինսկում անցկացվել է ռազմական շքերթ՝ Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ, որը 2024 թվականին տեղի է ունենում նացիստական ​​զավթիչներից երկրի ազատագրման 80-ամյակի առթիվ։

Ադրբեջանական մամուլը գրում է, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացված շքերթին մասնակցել են նաև Ադրբեջանի զինվորականներ։

Շքերթին մասնակցել են նաև 7 ​​երկրների զինված ուժեր՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից, հայտարարել էր՝ Բելառուս երբեք չի այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։ 

Նա շեշտել է, որ այդ պահից սկսած՝ ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելելու Բելառուս։

 

314