ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ՝ Ավստրիայի հավաքականին խփած գոլից հետո (2:1) ցուցադրած ժեստի պատճառով («Գորշ գայլեր» ազգայնական շարժման նշանը)։ 

Հանդիպումը կայացել է Լայպցիգում՝ Red Bull Arena-ում։

«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի համաձայն՝ հետաքննություն է սկսվել Մերիհ Դեմիրալի ենթադրյալ ոչ պատշաճ պահվածքի հետ կապված։ Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ժամանակին»,- ասված է հաղորդագրությունում։

Թուրքիայի հավաքականը 2008 թվականից ի վեր առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հաղթահարեց խմբային փուլի արգելքը։

221