Այս պահին Լարսում խնդիրներ չկան: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ պատասխանելով հարցին՝ Լարսում վերջերս խնդիրներ էին առաջացել, հիմա խնդիր կա՞, թե ոչ։

«Ցանկացած լոգիստիկ խաթարում իր ազդեցությունն է թողնում մատակարարման շղթաների վրա, բայց կարևոր է ,թե ինչ տևողության են այդ խնդիրներն առաջանում։ Դրանով է պայմանավորված լինում ազդեցությունն արտահանման քանակի վրա, լոգիստիկայի կազմակերպման վրա ինչ ծավալի է լինում։ Դատելով ընդհանրացված թվերից՝ կարող ենք ասել, որ 2024 թվականին այսօրվա դրությամբ 20 տոկոսով ավել թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել»,- ասաց նա։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունում այս պահին քննարկվում և մշակման փուլում է գտնվում լոգիստիկայի աջակցության մեկ այլ նախագիծ և ընդգծեց, որ այս պահին Լարսում որևէ խնդիր չկա։

120