Շոլցը ամեն օր հաղորդագրություն է գրում Մակրոնին՝ աջակցելու համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ամեն օր հաղորդագրություններ է գրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի պարտությունից հետո, հայտնելով նրան իր աջակցությունը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
«Մենք քննարկում ենք մի իրավիճակ, որն իսկապես ճնշող է»,– Շոլցի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Նրա խոսքով՝ նամակագրությունը տեղի է ունենում SMS հաղորդագրությունների ձևաչափով։
DPA-ն նշում է, որ թեև Գերմանիայի ղեկավարությունը չպետք է միջամտի այլ երկրներում ընտրական գործընթացին, կանցլերը հստակ դիրքորոշում է որդեգրել Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ։
03 Հուլիս, 2024 20:51
631
Մակրոնը հյուընկելել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին
24 Օգոստոս, 2026 12:57
Վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին. Մակրոնը հայերեն գրառում է կատարել
26 Հուլիս, 2026 11:19
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
25 Հուլիս, 2026 18:54