Դեսպան Թըրներն ու Նաննա Սկաուն Ջերմուկում են
Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուն Ջերմուկում են։ Այդ մասին ասված է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի Ֆեյսբուքի էջում:
«ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ Ջերմուկում իրականացվել են մի շարք ծրագրեր (ներառելով նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերը)։
Գոհունակություն հայտնելով գրանցված արդյունքների կապակցությամբ՝ կարևորվել է ծրագրերի շարունակականության ապահովումն ու նոր ուղղությունների դիտարկումը:
Սա դեսպանի երկրորդ այցելությունն է Ջերմուկ, և, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, համագործակցությունը՝ տարբեր ծրագրերի տեսքով կդառնա շարունակական»,- նշված է գրառման մեջ։
03 Հուլիս, 2024 21:25
512
Ջերմուկ բառը ջերմ բառիցա և ամեն անգամ գալուց զգում ենք Ձեր ջերմությունը. վարչապետ
10 Մայիս, 2026 13:13
Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է
16 Ապրիլ, 2026 20:53
Ջերմուկում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին. Վահագն Արսենյան
19 Մարտ, 2026 20:58