ԱԽ քարտուղարն օգնականների հետ կմեկնի Լոնդոն՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օգնականների հետ մեկնում է Մեծ Բրիտանիա: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է երեկ՝ հուլիսի 3-ին։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
- Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականներ Տաթևիկ Պետրոսյանին և Սևակ Ղահրամանյանին 2024 թվականի հուլիսի 17-19-ը ներառյալ գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն):
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված ծախսերի հատուցումը:
- Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - ասված է որոշման մեջ:
04 Հուլիս, 2024 14:43
500
Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան
18 Օգոստոս, 2026 11:38
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»
15 Օգոստոս, 2026 18:33
Նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. Արմեն Ղազարյան
14 Օգոստոս, 2026 13:33
Մհեր Գրիգորյանին երկօրյա արձակուրդ է տրամադրվել
22 Օգոստոս, 2026 10:46
Տղերք, մենք շատ բան կարող ենք ասել դավաճանությունների, պետական գաղտիքներ բացահայտելու մասին, բայց ամոթա պետք չի իրար վիրավորել. Գրիգորյան (տեսանյութ)
02 Օգոստոս, 2026 17:07
Մհեր Գրիգորյանը կգտնվի արձակուրդում
16 Հուլիս, 2026 22:43