Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։

Մեր պետությունների շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները խարսխված են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հիմնասյուների վրա։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի առկա քաղաքական օրակարգի առավել ընդլայնմամբ և համագործակցության ուղղությունների զարգացմամբ։

Վերստին շնորհավորելով Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

131