Լիբանանյան «Հըզբոլլահ» շիական շարժման մարտիկները 100 հրթիռ են արձակել Իսրայելի պաշտպանության բանակի երկու կենտրոնակայանի ուղղությամբ։

«Իսլամական դիմադրության (Հըզբոլլահի) մարտիկները չորեքշաբթի 100 «Կատյուշա» հրթիռ են արձակել Նաֆահ զորանոցում գտնվող 210-րդ Գոլանի դիվիզիայի հրամանատարական շտաբի և Քալիա զորանոցի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության շտաբի ուղղությամբ», - ասվում է զեկույցում:

Հուլիսի 2-ին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և Միջազգային հարաբերությունների գծով Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին ասել են, որ Իսլամական Հանրապետությունը լիովին կաջակցի շիական «Հըզբոլլահ» շարժմանը, եթե Իսրայելը որոշի կռվել Լիբանանի դեմ:

Նրա խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Թեհրանն այլ ելք չի ունենա, քան օգնել շիա կազմակերպությանը։

189