Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է Բեռլին՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Ավստրիայի հավաքականի դեմ խաղում թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի գոլը տոնելու ժամանակ գորշ գայլերի նշանը ցույց տալու պատճառով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Գոլերից մեկը տոնելիս Դեմիրալը օգտագործել է թուրք ազգայնականների ժեստը, ինչն էլ պատճառ է դարձել ՈՒԵՖԱ-ի կողմից հետաքննություն սկսելու համար։

Հուլիսի 3-ին Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին՝ երկրի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերի խոսքերի պատճառով, որը հայտարարել է, որ անթույլատրելի է սպորտը օգտագործել քաղաքական մտադրություններ կամ հայտարարություններ ցուցադրելու համար։

 

183