ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հայտացուցակը Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան
Ստանիսլավ Բուչնև
Սերգեյ Միքայելյան

Պաշտպաններ

Արման Հովհաննիսյան
Խամես Սանտոս
Ժունինյո
Միխայիլ Կովալենկո
Ալեմաո
Տարոն Ոսկանյան
Խուան Բրավո
Սերգեյ Վակուլենկո
Անտոն Բրատկով
Դավիթ Դավիդյան

Կիսապաշտպաններ

Սոլոմոն Ուդո
Արտակ Գրիգորյան
Լուկաս Վիլելա
Եվգենի Կոչուկ
Մարտիմ Մայա
Էդգար Մալաքյան

Հարձակվողներ

Ժոաու Պարեդես
Յուսուֆ Օտուբանջո
Լևոն Պետրոսյան
Խոսե Կարաբալյո
Լևոն Վարդանյան
Ագդոն Մենեզես

Դիմակայության առաջին խաղը կկայանա այսօր Հունգարիայում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում: Բելառուսական թիմերը եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում:

Բելառուսի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) – «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:

468