Անհնար է խոսել հայկական ոսկերչության հզոր ավանդույթների և այն հայերի մասին, որոնք տարբեր երկրներում իրենց յուրահատուկ ոճն են ստեղծել այս ոլորտում, և չանդրադառնալ Լիբարյան եղբայրներին։ Նրանք ևս միացել են Հայկական ոսկերչության համաշխարհային ասոցիացիայի (AJA) ընտանիքին։

Նրանք համատեղ 1994 թվականին Տորոնտոյում հիմնադրել են H&R Design Jeweller ՍՊԸ-ն՝ նուրբ և յուրահատուկ զարդերի առաջատար ընկերությունը: Իր LIBAR ապրանքանիշով հայտնի ընկերությունը շեշտը դնում է որակյալ ադամանդների, թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղների վրա:

H&R Design Jewellery ՍՊԸ-ն, որը ներկայանում է Կանադայում ոսկերչական առևտրային ցուցահանդեսներում և 2020 թվականից հանդիսանում է Canadian Jewellery Group-ի անդամ, առաքելություն ունի ընդլայնելու իր ապրանքանիշի ներկայությունը ամբողջ երկրում:

Հակոբ Ջեք Լիբարյանը և Րաֆֆի Լիբարյանը, ինչպես որ շատ հայտնի հայ ոսկերիչներ, ոսկերչության հանդեպ սերը և տաղանդը ժառանգել են ընտանիքից։ Երկու եղբայրները աշակերտել են իրենց հոր մոտ՝ երիտասարդ տարիքում սովորելով ոսկերչական իրերի պատրաստումը և սկսելով դրանց մեծածախ վաճառքը:

Ինչպես իրենք են նշում, միշտ երազել են գործընկեր դառնալ և շարունակել ընտանեկան ավանդույթը։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրանք միավորվեցին H&R Design Jewellery ընկերությունում՝ սկսելով հնարավորությունների և կրքի ճանապարհորդություն: «H&R Design Jewellery»-ն սկսեց արտադրել նոր նմուշներ ու ստեղծեց անհատական ​​աշխատանքներ։

 Հաջորդ տարիներին Jack-ն & Raffi-ն սկսեցին կատարելագործել իրենց արհեստը ադամանդե զարդերի ոլորտում և հայտնվեցին ադամանդե զարդերի մեծածախ վաճառողների ցանկում:

 1999 թվականին H&R Design Jewellery-ն ավելի ընդլայնվեց։  Ավելի շատ դիզայներներ, փայլեցնողներ և ադամանդագործներ ընկերությունը դարձավ ավելի հեղինակավոր։

Ընկերության շարունակական աճի հետ մեկտեղ հաջորդ քայլերն էր ապահովել LIBAR ապրանքանիշի զարգացումը: «Աղավնիների համբույրի», «Սիրո գույների» և «Միասնության հավաքածուի» ստեղծումը թույլ տվեց բարգավաճել և ընդլայնել ընկերությունը: Այս հավաքածուների առաջատարն էին բարձրորակ ադամանդները, թանկարժեք քարերը և թանկարժեք մետաղները:

 LIBAR-ի հավաքածուների համար հնարավորություն ստեղծվեց Կանադայում տարածելու համար: Ավելի շատ հաճախորդների ավելի լավ սպասարկելու հնարավորությամբ LIBAR-ը սկսեց ցուցադրվել կանադական առևտրային ցուցահանդեսներին, այդ թվում՝ Տորոնտոյում և Մոնրեալում:

Մեծ նվաճում էր այն, որ Կանադայի ոսկերչական արդյունաբերության մեջ նշանակալի ազդեցություն ունեցող H&R Design Jewellery-ն պաշտոնապես ձեռք բերեց  Max Strauss Signature հավաքածուն B&S (Canada) ՍՊԸ-ից։ Ի դեպ, B&S (Canada)-ն ևս պատկանում է հայի․ նրա հիմնադիրը Ադոմ Քնաջյանն է, որը 44 տարում մեծ ժառանգություն է ստեղծել ոսկերչության ոլորտում։

Max Strauss Signature Collection®-ի ձեռքբերումը H&R Design Jewellery Ltd.-ի կողմից ներկայացնում է ոչ միայն ռազմավարական բիզնես քայլ, այլև ժառանգությունների միաձուլում, որը խոստանում է վերասահմանել որակի և վարպետության չափանիշները կանադական ոսկերչական արդյունաբերության մեջ: Ինչպես կանադական պարբերականներում է ասվում, այս երկու խորհրդանշական ապրանքանիշների միավորվմամբ, ոլորտն անհամբեր սպասում է նորարարության, գերազանցության և անզուգական նրբագեղությամբ լցված ապագայի՝ սահմանելով Կանադայում շքեղ զարդերի նոր նշաձող:

 

 

 

 

 

 

485