

Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցությանը, որ ամեն ինչ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց, ես համարում եմ անտեղի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Արթուր Խաչատրյանի ելույթին:
«ՀՀ-ից ոչ մի միլիմետր որևէ հարևան երկրի չի տրվել և չի նախատեսվել, չի քննարկվում և չի կարող քննարկվել», ասաց Սիմոնյանը:
Աժ նախագահը նշեց, որ Կիրանցում մեկ տուն, մեկ կրպակ ու մեկ խորդանոց է եղել, որի դիմաց բնակիչներին փոխհատուցում է տրվել՝ համաձայնությամբ․ «Ինչ վերաբերում է՝ «լավ, հերն անիծեմ, հակառակ տարբերակն էլ չի եղել», ասեմ՝ իսկ ո՞վ ասաց, թե չի եղել, ո՞վ ասաց, որ այսկողմ, այնկողմ չի գնացել»։
Ալեն Սիմոնյանը հույս հայտնեց, որ հարևան պետության հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը կվերջնականացնեն ու կավարտեն. «Հույս ունենամ, որ կստացվի, և վերջ կդնենք այն տասնամյակների վեճին, որ բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»։