Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական երկխոսությանը. Մակրոնը՝ Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հանրապետության նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է երեկ՝ Վաշինգտոնում ԱՆՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
12 Հուլիս, 2024 15:54
482