Անգլիան եզրափակչում կարող է կանգնեցնել իսպանացիներին․ Ռոնալդ Կուման

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Եվրո-2024-ի կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականից կրած պարտությունից հետո խոսել է եզրափակչի մասին։
«Եթե դիտեք Իսպանիայի հավաքականի հանդիպումները, ապա կտեսնեք, որ Լուիս Դե լա Ֆուենտեի թիմը հարձակողական ֆուտբոլ է առաջարկում մրցակիցներին: Բայց Անգլիան եզրափակչում է և շատ մոտ է բաղձալի նվաճմանը հասնելուն: Առաջիկա դիմակայությունում գուցե Իսպանիայի հավաքականն ունենա որոշ առավելություն, բայց կարծում եմ՝ Անգլիան կարող է կանգնեցնել իսպանացիներին»,- նշել է հոլանդացի մասնագետը։
13 Հուլիս, 2024 01:16
988