Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա:
Գր. Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությամբ:
Բացի այդ, նաև Ագաթանգեղոսի փողոցում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան փոփոխությունից հետո մշտապես բաց լինելու փոխարեն կաշխատի կարգավորվող ռեժիմով:
16 Հուլիս, 2024 00:39
915
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
10 Հոկտեմբեր, 2026 16:17
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07 Հոկտեմբեր, 2026 19:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցում
24 Սեպտեմբեր, 2026 18:14
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ին
19 Սեպտեմբեր, 2026 16:42
Երևանի որոշ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
14 Սեպտեմբեր, 2026 14:55
Փոփոխություններ են կատարվել Երևանի ավտոբուսային երթուղիներում
06 Օգոստոս, 2026 21:57