Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դուրս բերել վարորդի դին. ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Հուլիսի 17-ին, ժամը 01:01-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1975 թ.) և «ZIL» (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռ. Խ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։
17 Հուլիս, 2024 14:48
624
Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ
15 Օգոստոս, 2026 22:29
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքները
09 Օգոստոս, 2026 20:36
Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները
09 Օգոստոս, 2026 11:36
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23 Օգոստոս, 2026 18:31
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23 Օգոստոս, 2026 17:34
ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից
15 Օգոստոս, 2026 12:12