Հունիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 39 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36,750 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 39 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36,750 մլն դրամ:
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 13 դեպքով 13 հարկ վճարող տուգանվել է 27.500 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում՝
- դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք.
- կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք.
- կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք.
- հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.5 մլն դրամ տուգանք.
- hեղուկ և կոշտ վառելիքի առևտուր ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք.
- շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք.
- այլ ոլորտներում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 61 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 15.250 մլն դրամ տուգանք։
Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 13 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։
Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 39 հարկ վճարողների ցանկը կցվում է։
17 Հուլիս, 2024 15:48
1051
Առաջարկվող լրացումներով կբարելավվի տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը
26 Փետրվար, 2025 14:42
Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 66 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 64,750 մլն դրամ
26 Փետրվար, 2025 14:12
Քոչարյանի վարձու աջակիցները ֆիքսված աշխատանքային ժամից հետո պատռում ու դեն են նետում դաշինքի ատրիբուտիկան
07 Հունիս, 2021 18:57
Կոտայքում ոստիկանության աշխատողները փրկել են 35-ամյա տղամարդուն
02 Ապրիլ, 2025 22:55
Բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ կունենան. ՔՊ պատգամավորները նախաձեռնությամբ հանդես կգան
26 Փետրվար, 2025 14:36
Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 66 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 64,750 մլն դրամ
26 Փետրվար, 2025 14:12