Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ խորհրդակցությունները
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Պեկինը դադարեցրել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ խորհրդակցությունները Վաշինգտոնի հետ: Պատճառը, ինչպես պարզաբանել է դիվանագետը, ամերիկյան զենքի վաճառքն էր Թայվանին։
«Ամերիկյան կողմը, անտեսելով ուժեղ բողոքները, շարունակեց զենք վաճառել Թայվանին՝ ձեռնարկելով մի շարք գործողություններ, որոնք լրջորեն խախտում են Չինաստանի հիմնական շահերը և քայքայում երկկողմ քաղաքական փոխվստահությունը»,- ասել է Լին Ցզյանը ճեպազրույցում։
Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Պեկինը Վաշինգտոնին պատասխանատու է համարում ստեղծված իրավիճակի համար։ Նրա խոսքով, Չինաստանը պատրաստ է պահպանել փոխգործակցությունը ԱՄՆ-ի հետ, սակայն հարգելով Պեկինի հիմնարար շահերը։
17 Հուլիս, 2024 17:50
543
Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է․ բացվել է Չինաստանի տաղավարը
19 Հոկտեմբեր, 2026 18:22
Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները
16 Հոկտեմբեր, 2026 20:31
Բայրամովը Չինաստանի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
15 Հոկտեմբեր, 2026 10:33