Իրանն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն. Բլինքեն

Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Իրանն իսկապես առաջընթաց է գրանցել տրոհվող նյութի մշակման գործում, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային զենքի համար»,-ասել է Բլինկենը:
Միևնույն ժամանակ Բլինքենը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:
Նրա խոսքով՝ Թեհրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել անհրաժեշտ տարրերը՝ տրոհվող նյութն ու պայթուցիկ սարքը, և ունենալ միջուկային զենք։
20 Հուլիս, 2024 23:20
805
Բլինքենը հայտարարել է, որ Թրամփը ԱՄՆ-ն տանում է դեպի մեկուսացում
11 Ապրիլ, 2025 11:57
Ամուր գործընկերության շնորհիվ մենք կկարողանանք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն
15 Հունվար, 2025 13:44
ՀՀ-ն բարեփոխումներ է իրականացրել՝ ևս մեկ անգամ փաստելով հանձնառությունը ավելի արդար հասարակություն ստեղծելու․ Բլինքեն
14 Հունվար, 2025 23:29