Կտրող-ծակող գործիքի խոցելիության աստիճանը հնարավոր կլինի պարզել մարդու մարմնի կառուցվածք ունեցող հարմարանքով
Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի հետքաբանական փորձաքննությունների բաժինը ձեռք է բերել թիրախային բլոկ, որը նախատեսված է կտրող-ծակող գործիքի՝ բոլոր տեսակի դանակների խոցելիության աստիճանը պարզելու, ինչպես նաև համեմատական հետազոտությունների նպատակով կտրող-ծակող գործիքով փորձարարական վնասվածքներ ստանալու համար։
Սարքն իր կառուցվածքով նմանակում է մարդու մարմնի կառուցվածքը՝ մաշկ, մերձմաշկային շերտ, մկաններ, ոսկորներ և ներքին օրգաններ։ Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար, փորձագետներն օգտագործել են համանման հարմարեցված առարկաներ։
Թիրախային բլոկով հնարավոր է կատարել երկու հազարից ավել փորձարարական հարված։
22 Հուլիս, 2024 18:55
384
Պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար. Վարչապետ (տեսանյութ)
31 Հունվար, 2025 12:20
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Լոնդոնում կայացած «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին
11 Հունիս, 2024 21:50
Սևանա լճից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց
28 Դեկտեմբեր, 2023 17:38