ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ նշելով, որ ՀՀ-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ամրապնդվում է։
«Հայերի հետ խոսելիս շատ պարզ է, որ այս պահին շեշտը դրված է դիմադրողականության, պարենային անվտանգության ոլորտում դիմադրողականության բարձրացման, կլիմայական ցնցումների նկատմամբ կայունության բարձրացման վրա և իհարկե, կայունություն էներգետիկայում, որպեսզի երկիրն իր էներգիան ստանա ավելի դիվերսիֆիկացված մատակարարներից:
ԱՄՆ ՄԶԳ-ն պատիվ ունի աջակցելու այս ոլորտներից յուրաքանչյուրում իրականացվող ջանքերին: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ ցանկանում ենք հարաբերությունները օգնությունից տեղափոխել առևտուր: Եվ դա է պատճառը, որ մենք մի շարք նոր հայտարարություններ ենք արել, այդ թվում՝ նոր պետական-մասնավոր համագործակցություն, որը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ժամանակակից և հարատև գործընկերության օրինակ է, որն օրեցօր ուժեղանում է»,- ասել է Սամանթա Փաուերը: