Դեմոկրատները 2 օրում ավելի քան 100 մլն դոլար են նվիրաբերել Քամալա Հարիսի ընտրվելու համար

ԱՄՆ-ում դեմոկրատներն ավելի քան 100 միլիոն դոլար են նվիրաբերել փոխնախագահ Կամալա Հարիսի՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության համար այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը երկու օր առաջ հայտնել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ինչպես գրում է bbc.com-ը, այս մասին ասվում է Հարիսի նախընտրական շտաբում:
Ավելի վաղ նրա թիմն հայտարարել էր, որ դրամահավաքի 24-ժամյա ժամանակահատվածում հանգանակվել է ռեկորդային 81 մլն դոլար: Այդ ժամանակահատվածում ավելի քան 888,000 մարդ նվիրաբերել է մինչև 200-ական դոլար գումար, ըստ ActBlue հարթակի:
Դոնորները, որոնք ֆինանսավորումը դադարեցրել էին Բայդենի տարիքի հետ կապված մտահոգությունների պատճառով, աժմ ասել են, որ մտադիր են վերսկսել իրենց աջակցությունը Դեմոկրատական կուսակցությանը:
23 Հուլիս, 2024 21:06
635
Հայոց ցեղաuպшնnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ․ Քամալա Հարիս
25 Ապրիլ, 2025 14:34
Հարրիսն ավարտեց իր 107-օրյա նախագահական քարոզարշավը Ֆիլադելֆիայում՝ կոչ անելով ընտրողներին լավատես լինել
06 Նոյեմբեր, 2024 03:01
Քամալա Հարիսը «ունի գերազանց առողջություն և պատրաստ է կատարելու ԱՄՆ նախագահի պարտականությունները»
13 Հոկտեմբեր, 2024 02:41
Թրամփը զրկել է Հարիսին կառավարական անվտանգությունից
29 Օգոստոս, 2025 17:55
Հարիսը Սպիտակ տնից հեռանալուց հետո ամիսներով լուրեր չի նայել
01 Օգոստոս, 2025 15:16
Հայոց ցեղաuպшնnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ․ Քամալա Հարիս
25 Ապրիլ, 2025 14:34