Կուլեբան մեկնել է Չինաստան՝ քննարկելու խաղաղությունն Ուկրաինայում
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան իր չինացի գործընկեր Վան Իի հրավերով ժամանել է Չինաստան։
«Բանակցությունների թեման մեկն է լինելու՝ խաղաղությունն Ուկրաինայում։ Գործընթացում անհրաժեշտ է գտնել ընդհանուր եզրեր և խուսափել խաղաղ ծրագրերի մրցակցությունից»,- հայտարարել է Կուլեբան:
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի «հակամարտության դադարեցման ուղիների որոնումը և Չինաստանի հնարավոր դերը կայուն և արդար խաղաղության հասնելու գործում»:
Կուլեբայի այցը կտևի մինչև հուլիսի 26-ը։
24 Հուլիս, 2024 00:03
719
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգում չէ․ Ռուբիո
06 Հոկտեմբեր, 2026 15:15
Կրեմլը հայտարարել Է՝ Ուկրաինան ստիպված կլինի վճարել իր գործողությունների համար
28 Սեպտեմբեր, 2026 15:44
Ռուբիոն նշել է՝ Զելենսկին և Թրամփը քննարկելու են զինադադարը էներգետիկ ենթակառուցվածքների մասով
22 Սեպտեմբեր, 2026 16:42