Այսօր կառավարությունը հաստատեց Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը:

 

Այսպիսով ծրագրի նպատակն է մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները՝ հավաստելու, որ տեղական արտադրության բուսական ծագում ունեցող սննդամթերքը չի պարունակում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակներ և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, կամ վերջիններիս պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված մնացորդային քանակները:

Միջազգային առևտուր իրականացնելու ժամանակ պետք է հաշվի առնել  գործընկեր երկրի չափորոշիչները: Ծրագրի խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված բուսական ծագման մթերքներում մնացորդային քանակների ուսումնասիրումը, վերջիններիս խմբավորումը՝ ըստ պարունակության, թիրախային շրջանների, մթերքի տեսակային կազմի որոշումը և տվյալների բազայի ստեղծումը՝ աշխարհագրատեղեկատվական համակարգերի օգնությամբ:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այս նախագիծը կարևորեց երկու տեսանկյունից՝  արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացման առումով և, առաջին հերթին, որ մեր քաղաքացիների կյանքին և առողջությանն է վերաբերում:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ավելացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ կարևոր քննարկում են ունեցել՝ որակի բարձրացման վերաբերյալ հարցերը ուշադրության կենտրոնում պահելու մասին, և շուտով կբերեն որոշ նախագծեր, որոնք ուղղված են խրախուսական միջոցառումներին:

 

473