Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է գրեթե 200-ի, չորեքշաբթի օրը հայտարարել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բրունո Ռետայլոն։

Ֆրանսիայի շատ քաղաքներում ցուցարարները փակում են ճանապարհները և կրակներ են վառում։

Ռենում ցուցարարները այրել են  ավտոբուս, իսկ Թուլուզի մոտակայքում՝ վնասել երկաթուղային գծի մալուխները։ Բողոքի մի շարք ցույցեր վերաճել են ոստիկանության հետ բախումների։

Շարժումը կոչվում է «Bloquons tout» («Ամեն ինչ արգելափակենք»)։ Ցույցերի հիմնական նպատակը՝ տրանսպորտի, ճանապարհների ու հանրային կյանքի պարալիզացումն է։ Մարդիկ բողոքում են կառավարության քաղաքականությունից, հատկապես՝ խիստ խնայողական միջոցներից, որոնք առաջացրել են սոցիալական լարվածություն։

89