Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է ԱՄՆ-ին ռազմական դաշինք ստեղծել իր երկրի հետ՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։ Չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, Նեթանյահուն նաև կոչ է արել Վաշինգտոնին արագացնել Իսրայելին ռազմական օգնության մատակարարումը, որպեսզի նա կարողանա արագորեն հաղթել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը Գազայի հատվածում:

Նեթանյահուն ասել է, որ Համասի դեմ Իսրայելի պատերազմը հակամարտություն չէ երկու քաղաքակրթությունների միջև, այլ «բախում քաղաքակրթության և բարբարոսության միջև, նրանց, ում համար կյանքը սուրբ է և նրանց, ովքեր փառաբանում են մահը»:

Նա ընդգծել է, որ Իսրայելը պատերազմ է մղում ահաբեկչության դեմ, որը սպառնում է ոչ միայն իրեն, այլեւ ԱՄՆ-ին ու արաբական աշխարհին։ Միևնույն ժամանակ Իրանը կանգնած է և՛ Համասի, և՛ լիբանանյան արմատական ​​«Հեզբոլլահի» և Եմենի հութիների թիկունքում, նշել է Իսրայելի վարչապետը։ Նա Թեհրանի իշխող վարչակարգն անվանել է Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի անվտանգության հիմնական սպառնալիքը։

363