Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտությունը կունենա հետևանքներ ամբողջ աշխարհում, ուստի կարևոր է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում «2+2» ձևաչափով հանդիպման արդյունքներով, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էնրիկե Մանալոն և Ժիլբերտո Թեոդորոն՝ Ֆիլիպինների կողմից.
«Ամբողջ աշխարհում հասկացողություն կա, որ եթե Թայվանում որևէ ճգնաժամ տեղի ունենա, դրա հետևանքները կազդեն բոլորի վրա և կունենան գլոբալ բնույթ։ Աշխարհի բեռնարկղերի երթևեկության 50%-ն ամեն օր անցնում է Թայվանի նեղուցով, կիսահաղորդիչների արտադրության հզորության 70%-ը կենտրոնացած է Թայվանում։ Այդ իսկ պատճառով մենք կենտրոնացած ենք խաղաղության, կայունության և ստատուս քվոյի պահպանման վրա»,- ասել է Բլինքենը։