Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել սելավատարը
Հուլիսի 31-ին՝ ժամը 16:55-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղ չհասած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։
01 Օգոստոս, 2024 01:35
851
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում
14 Հունիս, 2025 15:21
Արարատում բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան
21 Օգոստոս, 2026 19:43
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու մարմին
27 Հունիս, 2026 15:47
Կանխվել է ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը
16 Հունիս, 2026 19:57