Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար ՌԴ-ն պատրաստ է երկխոսության
Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդում է «Sputnik Վրաստան»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ցավոք սրտի, դեռ շփումներ չկան, իհարկե, ոչ մեր մեղքով, Վրաստանում ընթանում են բարդ քաղաքական գործընթացներ, շատ բան է վերանայվում։ Եթե Վրաստանի կողմից երկխոսության ցանկություն լինի, մենք հիմա պատրաստ ենք»,- ասել է նա։
Մատվիենկոյի խոսքով, հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն Վրաստանի ապագա սոցիալ-տնտեսական ուղին:
01 Օգոստոս, 2024 18:14
596
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման գործընթացը․ Կոբախիձե
30 Հոկտեմբեր, 2026 14:22
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30 Հոկտեմբեր, 2026 11:25
Լուրջ առաջընթացի հույսեր ունենք հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում․ Կոբախիձե
21 Հոկտեմբեր, 2026 18:05