Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից․ փրկարարները կանխել են
Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:
04 Օգոստոս, 2024 21:26
652
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
12 Հունիս, 2026 20:47
Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի
20 Ապրիլ, 2026 18:47
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
18 Ապրիլ, 2026 19:55