Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից և երկիրը լքելուց հետո ցուցարարները ներխուժել են վարչապետի նստավայր և խորհրդարան: Երկրի բանակի գլխավոր հրամանատար Վաքար-ուզ-Զամանը հայտնել է, որ երկրում կձևավորվի ժամանակավոր ռազմական կառավարություն:

«Մենք կարգուկանոն կապահովենք, որպեսզի արդարություն հաստատվի բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան նկատմամբ: Մենք հրավիրել ենք բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նրանք համաձայնել են համագործակցել»,- ասել է Վաքար-ուզ-Զամանը:

Նա ցուցարարներից ժամանակ է խնդրել, խոստացել լուծում գտնել քաղաքական ճգնաժամին:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի վաղ վարչապետ Շեյխ Հասինան հրաժարականի մասին հայտարարությունից հետո Հնդկաստանի տարածքով մեկնել է Մեծ Բրիտանիա:

471