Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բանգլադեշի դատարանը նախկին վարչապետ Շեյխ Հասինային մեղավոր է ճանաչել 2024 թվականին բողոքի ցույցերի ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ: Նախկին վարչապետը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի, քանի որ նա մոտ մեկ տարի առաջ փախել է Հնդկաստան և մնում է Բանգլադեշի անվտանգության ուժերի հասանելիությունից դուրս։

78-ամյա Հասինայի հետ մեկտեղ մեղավոր են ճանաչվել նրա կառավարության ևս երկու պաշտոնյաներ՝ ներքին գործերի նախկին նախարար Ասադուզման Խան Քամալը և նախկին ոստիկանապետ Չաուդհուրի Աբդուլլահ ալ-Մամունը։

Դատարանի դահլիճում ներկա է եղել միայն վերջինս. նա խոստովանել է իր մեղքը և դատավարության ժամանակ ցուցմունք տվել որպես մեղադրանքի վկա։

467