Բաղերի Քանին կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին մեկնել է Ջիդդա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստին։
Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ հանդիպման օրակարգում են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, Իսրայելի գործողությունները, մասնավորապես՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը: Ըստ իրանական կողմի դրա հետևանքով խախտվել են Իրանի ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք, որ իսրայելական կողմը բարձր մակարդակով դեռ չի ստանձնել Հանիեի սպանության պատասխանատվությունը:
07 Օգոստոս, 2024 21:42
884
Պենտագոնից հեռացված գեներալը խոստովանել է՝ Իրանի և Ուկրաինայի մասին գաղտնի տեղեկատվություններ է փոխանցել ԶԼՄ-ներին
30 Հոկտեմբեր, 2026 10:50
Իրանը կշարունակի կապ պահել միջնորդների հետ՝ դիվանագիտությանը հնարավորություն տալու համար․ Արաղչի
29 Հոկտեմբեր, 2026 11:22
Իրանը մերժել է Կատարի փոխանցած ծրագիրը․ Reuters
28 Հոկտեմբեր, 2026 16:51