Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Ուկրաինան Մեքսիկային խնդրում է ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 8-ին, հայտնել է Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը։

Ուկրաինացի դիվանագետները հույս են հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ «Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, որը ուկրաինացի երեխաներին առևանգելու և բռնի ուժով Ռուսաստան տեղափոխելու կասկածանքով կալանավորելու հրաման ունի»՝ տրված Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունն ընդունում է Մեքսիկան։

«Միևնույն ժամանակ, մենք վստահ ենք, որ Մեքսիկայի կառավարությունը ցանկացած դեպքում կկատարի ձերբակալության միջազգային օրդերը՝ վերը նշվածը ներկայացնելով Հաագայի ՄԱԿ-ի դատական ​​մարմնին»,- ասված է նամակում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Մեքսիկան Պուտինին հրավիրել էր երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

426