Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի՝ կրիպտոարժույթների մայնինգի գործունեությունը Ռուսաստանում օրինական է ճանաչվում։

Իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում հրապարակված փաստաթղթի համաձայն, հատուկ ռեգիստրում ընդգրկված ռուս իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կստանան կրիպտոարժույթների մայնինգի իրավունք։

Փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում մայնինգով զբաղվող անձանցից կպահանջվի տեղեկատվություն տրամադրել կրիպտոարժույթի ստացման մասին՝ ներառյալ նույնականացման հասցեները:

416