«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները՝
ԱՆՎՃԱՐ
- Քաղաքացիների ազատ մուտք լողափի տարածք
- Խաղահրապարակ
- Հանդերձարաններ
- Շվաքարաններ
- Ցնցուղարաններ
Հաշմանդամություն ունեցող կամ սակավաշարժուն անձանց համար առնվազն մեկ հատուկ լողափի համար նախատեսված ռեզինե անվասայլակ, որը հնարավորություն կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի վրա
ՎՃԱՐՈՎԻ
- Ավտոկայանատեղի՝ հարմարեցված նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք հասանելի կլինեն ուղիների կամ լողափերի մուտքերին
- Սանհանգույցներ
- Հանրային լողափերում մատուցվում են նաև այլ վճարովի ծառայություններ։
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։
08 Օգոստոս, 2024 21:29
765
2 քաղաքացի ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը. փրկարարները նրանց դուրս են բերել ափ
23 Օգոստոս, 2026 22:45
Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին
21 Օգոստոս, 2026 19:15
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը (տեսանյութ)
20 Օգոստոս, 2026 12:19