Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան շահագրգռված չէ գրավել Կուրսկի շրջանի տարածքը, որտեղ ներկայումս ուկրաինական պաշտպանության ուժերը գործողություն են իրականացնում։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին։

«Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան ուրիշի կարիքը չունի։

Ուկրաինան շահագրգռված չէ Կուրսկի շրջանի տարածքը վերցնելու հարցում, սակայն մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդի կյանքը»,-ասել է նա։

Նա ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան հնարավորություն չունի ռուսական տարածքին հեռահար հարվածներ հասցնելու այն ողջ սպառազինությամբ, որն ունի։

498