«ՎԱԶ-2121»-ը գլորվելով հայտնվել է դաշտում․ 5 վիրավորներից 2-ն անչափահաս է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 11։50-ի սահմաններում Գորիս- Շինուհայր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Մարտուն Թ․-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մարտին Թ․-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Մարտելա Թ․-ն, 14-ամյա Պ․ Ս․-ն, 40-ամյա Սոնա Հ․-ն և 16-ամյա Վ․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
16 Օգոստոս, 2024 00:20
1251
«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին, ապա երթևեկությունը կարգավորող ցուցանակին․ կան վիրավորներ
02 Հոկտեմբեր, 2026 21:35
Եղվարդ քաղաքում բшխվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրшվոր
01 Հոկտեմբեր, 2026 22:34
«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին ձորն է ընկել․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքերի համար
30 Սեպտեմբեր, 2026 23:46