Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկը» թեմայով քննարկման մեկնարկին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով տորագրահավաքը կսկսվի սեպտեմբերից․ իսկ իրավական ընթացակարգերով կզբաղվի Արտակ Զեյնալյանը․ նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները հնարավորություն ունեն մինչև 2030 թվականը ԵՄ մաս դառնալ, ինչի մասին բարձրաձայնում են արևմտյան պաշտոնյաները․
«Մեր համար կարևոր է, որ մենք Հայաստանի Հանրապետության համար կարողանանք ստեղծել անվտանգության բարձիկ, իսկ բացի ռազմականից անվտանգության բարձիկի միակ հնարավոր տարբերակը քաղաքականն է, իսկ քաղաքական առումով որպեսզի Ադրբեջանը չկարողանա Եվրամիության անդամ այլ պետություններից զենք գնել՝ Հայաստանը պետք է հայտ ներկայացնի, որ ինքը ուզում է ԵՄ անդամ դառնալ։ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը կխորհրդանշի միայն Ռուսաստանի դրդմամբ․ առավել եւս Պուտին-Ալիև հանդիպումը Ադրբեջանին տանելու է այդ դաշտի վրա, ինչը մեզ շատ ձեռնտու է», - ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ կարելի է արտաքին քաղաքական ձեռքբերում համարել, որ Ալիևը Ռուսաստանում է՝ մենք գնում ենք դեպքի արևմուտք։