Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լևերկուզենի «Բայերը» թրեբլ է ձևակերպել Գերմանիայում: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բունդեսլիգայի տիտղոսը և Գերմանիայի գավաթը նվաճելուց հետո դարձել է նաև սուպերգավաթակիր:

«Բայերը» Սուպերգավաթի խաղում մրցել է փոխչեմպիոն «Շտուտգարտի» դեմ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով, 88-րդ րոպեին Լևերկուզենի թիմին պարտությունից փրկել է չեխ հարձակվող Պատրիկ Շիկը:

«Բայերը» հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում առավելության է հասել 4-3 հաշվով:

Լևերկուզենի թիմն առաջին անգամ է նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:

686