Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:
««Վեոլիա ջուր» ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից եղել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:
Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
21 Օգոստոս, 2024 21:52
562
Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակի վերելակը խափանվել է․ 20 մարդ է արգելափակվել դիտահարթակում և ռեստորանում
03 Հոկտեմբեր, 2026 18:11
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
22 Սեպտեմբեր, 2026 00:15
Աշտարակում լիմոնադի արտադրամասի գործունեություն է կասեցվել
07 Հուլիս, 2026 14:00