Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին դարձել է անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, հաղորդում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը:

23-ամյա դարպասապահը մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը կշարունակի վարձավճարով խաղալ «Վալենսիայում» իսկ «Լիվերպուլին» կմիանա 2025 թ. ամռանը։

Ըստ Transfermarkt պորտալի` «Լիվերպուլը» Մամարդաշվիլիի տեղափոխության համար վճարել է 32,5 միլիոն եվրո։ Գործարքում ներառված են նաև 5 միլիոն եվրոյի հավելավճարներ։

Վրացի դարպասապահը «Վալենսիայում» հանդես է գալիս 2021 թ. հուլիսից և 102 խաղում 31 անգամ դարպասը պահել է անառիկ։ Նա Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը և չորս խաղում կատարել 30 սեյվ։ Դա մրցաշարի պատմության երկրորդ լավագույն ցուցանիշն է։

Transfermarkt-ը Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: Նա ու պորտուգալական «Պորտուի» ներկայացուցիչ Դիոգու Կոշտան աշխարհի ամենաթանկ դարպասապահներն են այսօրվա դրությամբ։

573