Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա իրավիճակը, որը ստեղծվել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնության ստորագրումից հետո:
Քննարկվել են նաև երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։
19 Նոյեմբեր, 2020 01:09
541
Պուտինին ԱՄՆ-ի հետ առևտրով «գայթակղելու» փորձը չի աշխատի Ուկրաինայի հարցում. Լավրով
17 Սեպտեմբեր, 2025 18:51
Պետք է տեսնել, թե ինչպես կաշխատի ԱՄՆ-ում կնքված համաձայնագիրը․ Լավրով
08 Սեպտեմբեր, 2025 13:49
Լավրովը Հրվ․ Կովկասում խաղաղությունն ու համագործակցությունը առաջնահերթություններ է համարել
08 Սեպտեմբեր, 2025 13:43