Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացվող օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Տավուշի, Վայող ձորի և Սյունիքի մարզերում: Հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ հերթական հանդիպումները տեղի են ունեցել Գանձաքարի միջնակարգ, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, ինչպես նաև Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցներում։ 

Աշխատանքային քննարկման մեկնարկից առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ շրջել են կազմակերպված կրթական էքսպոյի տաղավարներով, ծանոթացել մարզերի դպրոցների ներկայացրած լավագույն նախաձեռնություններին և փորձին։

Նախագծերն իրականացվել են «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Դպրոցի կառավարման լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» ուղղություններով:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են նոր ուսումնական տարվան առնչվող առաջնահերթությունները, կազմակերպչական հարցերն ու կրթական գործընթացի արդյունավետ իրականացման կարևոր ուղղությունները։

105