Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ. Սանամյանի և սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ. Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։

ԱԱԾ-ից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալներ՝ գնդապետ Վ. Մինասյանը, գնդապետ Լ. Սադոյանը, գնդապետ Լ. Կնյազյանը և այլ պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, զորքերի ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։ 

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ. Սանամյանի և սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ. Մուրադյանի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրված թերություններին և բացթողումներին, տրվել են համապատասխան ցուցումներ՝ արձանագրված խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ քննարկվել են անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր։

Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների և դրական ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։
 

127