Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանական «Սևիլիայի» պաշտպան Խեսուս Նավասը պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին:

38-ամյա ֆուտբոլիստը 2009 թվականից էր խաղում ազգային թիմում, որի կազմում անցկացրել է 56 հանդիպում, դարձել է 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Խեսուս Նավասը Իսպանիայի հավաքականի հետ 2010-ին դարձել է աշխարհի չեմպիոն, 2012-ին և 2024-ին նվաճել է Եվրոպայի առաջնության գավաթը, իսկ 2023-ին դարձել է Ազգերի լիգայի խաղարկության հաղթող:

692